Լիբանանի պայթյունի գործով ձերբակալվել է մաքսային ծառայության ղեկավարը

Dzerbakal en

Լիբանանի մաքսային ծառայության ղեկավարը ձերբակալվել է Բեյրութի պայթյունի գործով հարցաքննությունից հետո: Այս մասին հայտնել է ABC News-ը:

Հզոր պայթյունից հետո քննություն էր սկսվել՝ պարզելու նավահանգստի պահեստում մոտ 3 հազար տոննա պայթյունավտանգ ամոնիումի նիտրատը պահելու հանգամանքը:

Հիշեցնենք, որ Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել էր մոտ 200 մարդ, տուժել՝ 6 հազարը: Եվս 30 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում: Մասամբ կամ հիմնահատակ ավերվել է 40 հազար կառույց:

Լիբանանի իշխանությունների գնահատմամբ՝ պայթյունի հասցրած վնասը կազմում է մինչև 15 մլրդ դոլար:

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ բարդ քննություն է ընթանալու և շուտ չի ավարտվի:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...