Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին. Արայիկ Հարությունյան

inqanamekusacum

Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին

Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):

Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը:

‼️Շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:

👍Շնորհակալություն համագործակցության և ձեր քաղաքացիական կեցվածքի համար:

Ձեզ կհետաքրքրի...