ԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Բելառուսում ստեղծված իրավիճակը

Khavaqven

Եվրամիության 27 անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները արտահերթ հանդիպում են հրավիրել՝ քննարկելու Բելառուսում ստեղծված իրավիճակին Եվրոպայի արձագանքը: ԵՄ նիստը նախանշված է անցկացնել օգոստոսի 19-ին: Այս մասին ասվում է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Եվրամիության երկրների ղեկավարներին ուղղված նամակում:

«Բելառուսի ժողովուրդն իրավունք ունի իր ապագան ինքնուրույն որոշելու: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բռնությունն ու սկսել խաղաղ ու բազմակողմ երկխոսություն: Բելառուսի ղեկավարությունը պետք է հաշվի նստի ժողովրդի կամքի հետ: Չպետք է լինի ոչ մի արտաքին միջամտություն: Այս սկզբունքներից ելնելով՝ մենք կքննարկենք, թե ինչպես ավելի լավ արձագանքել Բելառուսում ստեղծված իրավիճակին»,- գրված է նամակում:

Եվրախորհրդի նախագահի խոսքով՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններն անընդունելի են: Եվրամիության հավաստմամբ՝ Բելառուսի ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ և ո՛չ էլ արդար:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը սկսել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քննարկումները՝ երկրում բռնությունների ու ընտրախախտումների համար պատասխանատուներին պատժելու նպատակով:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...