Արցախում տուն կառուցելու դեպքում պետությունը 5 միլիոն դրամ կտա քաղաքացուն

tun

Հարգելի ՛ հայրենակիցներ

Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայքներում տուն էին կառուցում: Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.

Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:

Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:

Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի, մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը:

Հարգելի ՛ հայրենակիցներՄոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Четверг, 20 августа 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...