Գյումրու Գորկու այգու մոտ դանակով կտրել են 23-ամյա տղայի պարանոցը․ Առավոտ

Vizy ktrel en

Երեկ ուշ երեկոյան Գյումրի բժշկական կենտրոն է դիմել 1997 թվականին ծնված Ա․Ս․-ն՝ պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերքով։ Նա հիվանդանոց չի պառկել, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանների ուղեկցությամբ դուրս է գրվել։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ Aravot.am-ին փոխանցեց հետևյալը․

«Օգոստոսի 20-ին, ժամը 23․40-ին Գյումրի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1997 թվականին քաղաքացի։ Վերջինս հայտնել է, որ երեկոյան կենտրոնական այգու մոտ թիկունքի կողմից դանակով կտրել են պարանոցը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»։ Կան տեղեկությունների, որ աղջկա պատճառով է կատարվել դեպքը, ժողովրդական լեզվով ասած՝ «աղջկա հաշիվ է» եղել։ Դանակահարության մեջ կասկածվողի անձը ևս հայտնի է, թեև այս պահին մանրամասներ չեն հաղորդվում։

 

Ձեզ կհետաքրքրի...