Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ ոստիկանները տաք հետքերով վնասազերծել են մարտական նռնակով ու ատրճանակով զինված տղամարդուն, ով պատրաստվում էր մահափորձ իրականացնել գյուղապետի նկատմամբ

nrnakov

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 24-ին, Ոստիկանության Արմավիրի վարչության (վարչության պետ Կարեն Հակոբյանի), Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Ռ․ Պողոսյանի գլխավորությամբ), ստացված օպերատիվ տվայալներով՝ կանխել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի գյուղապետ 55-ամյա Սարիբեկ Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի ոոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն գյուղի բնակիչ 47-ամյա Արամ Հարությունյանը, զինված «Ֆ-1» մարտական նռնակով և ատրճանակով, պատրաստվում է մահափորձ իրականացնել Ս․ Կարապետյանի նկատմամբ։ Անմիջապես ստեղծվում են օպերատիվ խմբեր, և ոստիկանները գործի են անցնում ու նշված գյուղի Նշան Դարբինյան փողոցում կարողանում են ճիշտ ու գրագետ օպերացիայի արդյունքում վնասազերծել Ա․ Հարությունյանին։ Նրա մոտ հայտնաբերվում է մարտական նռնակն ու ատրճանակը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ավագ քննիչ Գ․ Գաբրիելյանի կողմից նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանն այդ քայլով ցանկացել է գյուղապետին վախեցնել, որպեսզի նա հրաժարական տա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...