Անվճար մամոգրաֆիկ հետազոտություն 50-ից 69 տարեկան կանանց համար
Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ Վանաձոր քաղաքում հոկտեմբեր ամսից կմեկնարկի կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային ծրագիր: Գերժամանակակից շարժական մամոգրաֆը գտնվում է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում:
Առաջիկա 6 ամիսների ընթացքում այն կիրականացնի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման լայնածավալ սքրինինգ։
Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի գյուղական համայնքների ընտանեկան բժիշկները /թերապևտները կարող են 50-69 տարեկան բոլոր կանանց ուղեգրել՝ անցնելու անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը անհրաժեշտության դեպքում կտրամադրի հավելյալ տեղեկություններ: Կարող եք զանգահարել (0322) 2-33-99 հեռախոսահամարով:
‼️Անվճար մամոգրաֆիկ հետազոտություն՝ 50-ից 69 տարեկան կանանց համար: ?Վանաձոր քաղաքում հոկտեմբեր ամսից կմեկնարկի…
Опубликовано Լոռու մարզպետարան Пятница, 28 августа 2020 г.