Մոսկվան, կներեք, բայց Ռուսաստանի մայրաքաղաքն է, եւ ոչ թե Հայաստանի. Կալաշնիկով

Kalashnikov

  Գարեգին Նժգեհի մասին կինոնկարի ցուցադրության հետ կապված «պատմությունը» ռուսական մամուլում շարունակում է արծարծվել։ Ռուսական՝ ընդգծված պահպանողական հայացքներով առաջնորդվող Tsargrad.tv-ն այս թեմայով զրուցել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ։

Որքան էլ կարող է տարակուսելի թվալ, սակայն Կալաշնիկովը բավականին կոշտ է արտահայտվել այս առնչությամբ՝ ըստ էության հիշեցնելով, որ Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է եւ հայերը Մոսկվայում պարզապես «հյուրեր» են։

«Իհարկե պետք է արձագանքել։ Եթե մենք արձաանքում ենք Բանդերային փառաբանող կինոնկարում մեր երբեմնի Ուկրաինայում, ապա ինչու պետք է հիմա լռենք։ Հատկապես, որ Բանդերայի եւ Շուխեւիչի մասին կինոնկարներ Մոսկվայում կարծես թե չեն ցուցադրում։ Այո, դա հայկական կենտրոն է, սակայն Մոսկվան, կներեք, բայց Ռուսաստանի մայրաքաղաքն է, եւ ոչ թե Հայաստանի, գոնե դեռեւս։ Այո, Նժդեհի կերպարը միանշանակ չէ, նա ազգային շարժման հերոս է։ Սակայն Բանդերան էլ պայքարել է «ազգային Ուկրաինայի» համար։ Միայն թե, ինչպես Նժդեհը, կապ է հաստատել այդ պայքարում Հիտլերի հետ։ Նմանատիպ ֆիգուրների արդարացումը կամ առավել եւս փառավորումը հենց բերում է ազգայնականության վերածննդի՝ իր վատագույն ձեւերի մեջ։ Դա սկսել է անել ոչ թե Փաշինյանը, այլ նրա նախորդը՝ Սերժ Սարգսյանը։ Հենց նա է Մոսկվայում նրան սկսել ակտիվորեն առաջ մղել։ Կարելի է իհարկե ասել, որ դա հայերի ներքին գործն է՝ թե ում կընտրեն իրենց հերոս։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում․ եթե այդքան հպարտ եք, անկախ ու ինքնիշխան, ապա ինչ եք ուզում Ռուսաստանից։ Հայերը եւ վրացիները առաջինը նպաստեցին Միության փլուզմանը, ձգտելով անկախության։ Արդյոք այդ ժողովուրդների մեծամասնությունը գոհ են այն ամենից, ինչ ստացան։ Ես խիստ կասկածում եմ։ Կարծում եմ ապագայում դեռ բազմաթիվ «Գեորգիեւյան տրակտատներ» ենք ունենալու, որոնք վերածնելու են մեր ընդհանուր հայրենիքը»,- ասել է Կալաշնիկովը։

hraparak.am

Ձեզ կհետաքրքրի...