Երևանում բախվել են Գալուստ Սահակյանի որդու թանկարժեք Mercedes-ն ու 29-ամյա վարորդի VAZ 217030-ը

Galusti t

Այսօր, սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են՝ Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Մաքսիմ Բարսեղյանի վարած VAZ 217030 մակնիշի 60 UU 990 համարանիշի և 47-ամյա Գուրգեն Մեսրոպյանի վարած Mercedes-Benz մակնիշի 01 AS 100 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Լրատվականի տեղեկություններով` Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանի տղային՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, ով ավտոմեքենայում չի եղել։ 

Ձեզ կհետաքրքրի...