Հռոմի պապը կոչ է արել զիջել կորոնավիրուսից տուժած աղքատ երկրների պարտքերը

Hromi papy

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերթական անգամ միջազգային հանրությանը կորոնավիրուսից տուժած աղքատ երկրների պարտքերը զիջելու կոչ է արել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հռոմի պապը նշել է, որ այդ երկրները կանգնած են սոցիալական ու տնտեսական լուրջ ճգնաժամի առջև: Նա սոցիալական արդարությունը և ազատությունը վերականգնելու կոչ է արել: Ընդգծել է, որ չպետք է մոռանալ՝ Երկիր մոլորակի հարավային հատվածում բնական ռեսուրսների անխնա շահագործման հետևանքով առաջացել է բնապահպանական պարտք։

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...