Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը

dzuk

Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։

➡️ Վերջին շաբաթների ընթացքում գիտական և մասնագիտական խմբերի, շահագրգիռ լայն շրջանակների, մի շարք գերատեսչությունների և ծրագրի շահառուների հետ իրականացրածս քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հանդես գալ ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության իրականացման կարգում լրացումներ կատարելու առաջարկով։

➡️Կարևորելով պետական բացառիկ շահն ու լճի՝ մասնավորապես Գեղարքունիքի տարածաշրջանում սոցիալ տնտեսական կարևոր գործոն հանդիսանալու հանգամանքը, վերահիշյալ լրացումներն իմ կողմից ներկայացվել են կառավարությանը և հավանության արժանացել։

?Նախագծում իրականացված լրացումների համաձայն․

Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից տրված եզրակացության արդյունքում այսուհետ արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։
Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս,
Կլուծվի ձկնորսների՝ իրենց բնակավայրերին մոտ տեղամասերի միջոցով լիճ մուտք գործելու խնդիրը։

➡️Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն՝ նախկինում սահմանված 200 տոննա որս իրականացնելու չափաքանակը։
Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։

Այն ձկնորսները, որոնք չեն ցուցաբերել նախաձեռնություն հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան․

Սեպտեմբերի 3-ից սկսած՝ 10-օրյա ժամկետում, արդյունագործական որս իրականացնելու հայտեր ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ։
Դրանց բավարարումից հետո`սահմանված ժամկետում, պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։
 Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում՝ մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։
— Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը՝ ներառյալ։

Հավելյալ հարցերի դեպքում ձկնորսները կարող են զանգահարել նախարարության համապատասխան ստորաբաժանման թեժ գծին՝
Քաղ․ +374 11 818 581
Բջջ․ +374 77 78 00 76
հեռախոսահամարներով։

❗️ԻՐԱԶԵԿՈՒՄ

Կարգի գործարկման պահից սկսած, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։
Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։

➡️Նշեմ, որ 2004 թվականից ի վեր, առաջին անգամ օրենքի ուժով կյանքի կկոչվի Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու կարգը։ Ծրագրի նպատակն է իրականացնել լճի ձկանապաշարների արդյունավետ ու վերահսկելի կառավարում, ձևավորել պետական բացառիկ սեփականություն հանդիսացող Սևանա լճի ձկնապաշարների կանոնակարգված որսի մշակույթ, իսկ վերջնարդյունքում՝ համալիր գործողությունների և միջոցառումների իրականացման շնորհիվ առողջացնել և վերականգնել Սևանա լճի խախտված էկոհամակարգը։

Հավելեմ նաև, որ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է ՀՀ Ոստիկանության, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։

➡️Հիշեցնեմ, որ նախկին կարգով սահմանված էր․

— թույլատրել սիգի բացառապես 200 տոննա արդյունագործական որսը,
— ձկնորսության համար լիճ մուտք գործել նախագծով սահմանված միայն 17 հսկիչ տեղամասերից,
— որսալ 500 գրամից ոչ պակաս ձուկ,
— արդյունագործական ձկնորսությունն արգելել Փոքր Սևանի տարածքում
— ձկնորսության շրջանը սահմանել մինչև հոկտեմբերի 31՝ ներառյալ։

?Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։➡️ Վերջին…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Среда, 2 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...