Սերժ Սարգսյանը բարձր ջերմություն է ունեցել. պաշտպանը դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց

Serjy jer

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէ: 

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց. «Ստուգվել է համապատասխան բժշկի կողմից եւ արձանագրվել է սուր շնչառական վարակ։ Նա բժշկական հաստատությունում չի գտնվում»։

Դատարանի հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի առողջական վիճակում այսօր դրական տեղաշարժ եղե՞լ է, Մակինյանն ասաց, որ իր վերջին տեղեկություններով վիճակը նույնն է։

Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց, նշելով, որ բժշկական փաստաթղթից պարզ չի դառնում, թե այս պահին ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի առողջական վիճակը. «Բժշկական փաստաթղթի բովանդակությունից պարզ չէ թե ներկա պահին Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն զրկվա՞ծ է եղել դատական նիստին մասնակցելուց, թե՞ ոչ։ Այստեղ նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացում է եղել եւ կանչ է գրանցվել, հիմա ջերմաստիճանն իջե՞լ է, թե՞ նորից բարձր է»։

 

 

 

 

 

 

 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...