Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է մրցութային կարգը
Հայաստանում միասնական երթուղային ցանցը մշակված է, ծրագրային ապահովումը կա, մշակվում է մրցույթի անցկացման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
«Միասնական երթուղային ցանցը մշակված է, երթուղիները գծված են, ծրագրային ապահովումը կա: Գտնվում ենք այն փուլում, որ մշակում ենք մրցույթային կարգը: Որոշակի պայմաններ ենք սահմանում: Այդ կարգը ներկայում գտնվում է կառավարությունում, հենց նոր կարգը ընդունվի, մրցույթները կհայտարարվեն»,-ասաց Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ կարգը 1-1.5 ամսվա ընթացքում կարգը կընդունվի:
Կարգի ընդունումից անմիջապես հետո կհայտարարվի մրցույթը: Մրցույթն ըստ կարգի հայտարարվում է համակարգի ներդրումից 3 ամիս առաջ:
Փոխնախարարի խոսքով՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո էլ միջհամայնքային երթուղիները պետք է սպասարկեն մասնավոր ընկերությունները:
Աննա Գրիգորյան