258 շքանշանակիր՝ 1991-ից մինչ օրս. ինչո՞ւ էր դժգոհում Սուրիկ Խաչատրյանին «Մարտական խաչ»-ով պարգեւատրած Սերժ Սարգսյանը armtimes

martakan xach

1991 թվականի սեպտեմբերի 22-ից մինչ 2020 թ. օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգեւատրվել է թվով 187 զինծառայող։ ՀԺ-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՊՆ-ից։

Այս շարքում ներառված չեն Տավուշյան մարտերից հետո «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգեւատրված 71 զինծառայողները։ Այսինքն 1991 թվականի անկախությունից ի վեր ընդհանուր առմամբ 258 զինծառայող է պարգեւատրվել այդ շքանշանով:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադառնալով զինվորների պարգեւատրմանը, ասել էր. «Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում նաեւ ես, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգեւատրվել, կամ դեռ պետք է պարգեւատրվեն «Մարտական խաչ» շքանշանով»։

Ընդամենը արձանագրենք, որ նրա իշխանության օրոք օրինակ 2013 թվականին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել էր Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը, բայց հանրությունն այդպես էլ հանգամանորեն չէր տեղեկացվել, թե այդ որ սխրագործության համար:

 

armtimes.com

 

Ձեզ կհետաքրքրի...