Ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել:   «Երևան-Արտաշատ ճանապարհով գնում էինք, երբ նկատեցինք, թե ոնց է ուղղաթիռը գրեթե ճանապարհին կպած թռչում: Բնականաբար վախեցանք ու խուճապի մատնվեցինք»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:  Auroranews-ը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ ք պատկանում է ՊՆ-ին և ի՞ նչ թռիչք էր իրականացնում` կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ:  «Ուղղաթիռը ՊՆ-ին չի պատկանում», — մեզ հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակը: 

Ձեզ կհետաքրքրի...