Նոր հեռանկարներ, լայն հորիզոններ․ Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության արդյունքներ. Ռոմանոս Պետրոսյան

AME

Նոր հեռանկարներ, լայն հորիզոններ․ Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության արդյունքներ
Այսօր ընդունել եմ Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկել ենք երկկողմ փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը և նոր ծրագրերի նախադրյալների առկայությանը վերաբերող մի շարք հարցեր։
➡️Հիշեցնեմ, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:
Անդրադարձա վերոնշյալ հուշագրով սահմանված համագործակցության ոլորտներին, ինչպես նաև ընդծեցի անհրաժեշտությունը՝ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները։
➡️Առանձնահատուկ ուշադրության արժանացրեցինք պահպանվող տարածքների կառավարման և ընդլայնման, ինչպես նաև վտանգված տեսակների պահպանության և վերաբնակեցման ոլորտում համատեղ գործողությունները: Վերոնշյալ ոլորտում համագործակցությունը կարևորվում է՝ հաշվի առնելով ԱՄԷ առաջադեմ և հաջողված փորձը, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է կենսաբազմազանության աշխարհի 25 «թեժ կետերից» մեկը՝ շնորհիվ մեր երկրի հարուստ բուսական և կենդանական աշխարհների։
Այս համատեքստում պատրաստակամություն հայտնեցի համագործակցել Գեղանի արոսի «Asian Houbara» վերաբնակեցման և Հայաստանի հարավ-արևմուտքում վերջինիս բազմացման հեռանկարներին ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում։ Ակնկալվում է ԱՄԷ կողմից աջակցություն ստանալ ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ Գեղանի արոսի «Asian Houbara» անհրաժեշտ առանձնյակների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման հարցում։
➡️Անդրադառնալով «Արաբական այծքաղ (օրիքս) դիվանագիտություն» նախաձեռնությանը՝ քննարկեցինք շրջակա միջավայրի կայուն կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները։
➡️ ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի հետ չշրջանցեցինք նաև անտառային քաղաքականության մշակման և իրագործման ոլորտում համագործակցության հեռանկարների ընդլայնման հնարավորությունները։ ԱՄԷ գործընկերները հայկական կողմին առաջարկ էին ուղղել Հայաստանում իրականացնել «Ղաֆ» ծառի տնկման լայնածավալ ծրագիր։ Հիշեցնեմ, որ այդ ծառատեսակն աշխարհում հռչակվել է որպես հանդուրժողականության խորհրդանիշ։Պատրաստակամություն հայտնեցի մասնագիտական շրջանակների հետ քննարկումներից հետո իրականություն դարձնել ծառատեսակի միջոցով մեր երկրում անտառածածկ նոր հատվածների հիմնելու նախաձեռնությունն ու նշեցի, որ նման համագործակցությունը յուրօրինակ խթան կհանդիսանան երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման համար։
➡️Թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում մասնավորապես անդրադարձա թափոնների վերամշակմանն ուղղված հզորությունների և կարողությունների ստեղծման ու կայացման գործում ԱՄԷ հարուստ փորձի և ներդրումային հնարավորությունների խնդրին։
Ներկայացրեցի «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք քննարկել նաև վերոնշյալ ծրագրի շրջանակնրում համագործացկության հնարավորությունը։
Նաև նշեցի, որ հայկական կողմը պատրաստակամ է ԱՄԷ կողմին տրամադրել թափոնների կառավարման բնագավառում ինչպես այժմ իրականացվող ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունները, այնպես էլ սպասվող նախագծերին առնչվող տվյալներ:
Հանդիպումն անցավ ջերմ և գործընկերային մթնոլորտում։

? Նոր հեռանկարներ, լայն հորիզոններ․ Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության արդյունքներԱյսօր…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Пятница, 18 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...