Աննա Հակոբյանը միացել է Վանաձորի կիրճում աշխատող խմբին

armtimes

«Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում Վանաձորում մեկնարկած մաքրապատման միջոցառմանը մասնակցող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս պահին Վանաձորի կիրճում է:

Հավաքվում և պարկավորվում է տարածքի աղբը, այն հետագայում տեսակավորվելու է, որպեսզի հնարավոր դառնա պլաստիկի առանձնացումը:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: Այն մեկնարկել է վաղ առավոտից: Մաքրման աշխատանքներին միացել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլ հյուրեր:

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...