Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

Aporini
Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ
Գ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթևեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։ Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաև նստարաններ կտեղադրվեն։
Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված:

Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններԳ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Среда, 23 сентября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...