ՆԱՍԱ-ն մտադիր է 2024-ին կին տիեզերագնաց ուղարկել Լուսին

Kin

ՆԱՍԱ-ն 2024-ին Լուսին վերադառնալու ծրագիր է մշակել, որի արժեքը գնահատվել է 28 մլրդ դոլար: «Արտեմիս» անունը ստացած նախագծի շրջանակում Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունը մտադիր է Լուսին ուղարկել մեկ տղամարդու և մեկ կնոջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Տիեզերագնացները կճանապարհորդեն «Ապոլլո» տիեզերանավի նման պարկուճով, որը կոչվում է «Օրիոն»: Այս պահին կան 12 ակտիվ կին տիեզերագնացներ, սակայն դեռևս պարզ չէ, թե 2024-ին որոնք կորակավորվեն ու կկատարեն առաջին թռիչքը:

Հիշեցնենք, որ մարդն առաջին անգամ Լուսին թռիչք է կատարել 1972-ին:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...