Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացվել

veracvel e

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը:

Նշվում է, որ փոխգնդապետը Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովն է, ծնված 1980 թվականին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Ձեզ կհետաքրքրի...