Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ. ՌԴ-ում ՀՀ դեսպան

hh despan

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Այս մասին ՀՀ դեսպանը տեղեկացրել է ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը: Նշենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորման համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսել։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...