Ջախջախիչ պարտությունից Ալիևն ու իր հանրությունը դեռ երկար տարիներ ուշքի չեն գալու. պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան

Hayrapetyan

«Ալիևը մեծ հույսեր է արթնացրել սեփական հանրության ներսում՝ ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։ Օրերս Բաքվից հրապարակված ռեպորտաժներից մեկում ակնհայտ էր, որ Ադրբեջանի ներսում որևէ իրական պատկերացում չունեն ընթացող ռազմական գործողությունների մասին։ Չեն հասկանում, թե ինչու է միջազգային մամուլը և միջազգային հանրությունը խոսում վարձկան ահաբեկիչների առկայության վերաբերյալ։ Ավելին, տեղեկատվական բլոկադայի պայմաններում իրենք՝ ադրբեջանցիներն են խոստովանում, որ տեղեկատվության համար հայկական լրատվամիջոցներին և պաշտոնական հրապարակումներին են հետևում։ Բայց ինչպես մերոնք զգետնում են բոլոր վնասատու «թռչուններին», այնպես էլ կզգետնեն Ալիևի կողմից ադրբեջանական հանրության ներսում առաջացած անհիմն սպասումները։

Մշտապես պարտվող և ձախողված ադրբեջանական բանակի այս հերթական, ջախջախիչ պարտությունից Ալիևն ու իր հանրությունը դեռ երկար տարիներ ուշքի չեն գալու»,- հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Ալիևը մեծ հույսեր է արթնացրել սեփական հանրության ներսում՝ ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։ Օրերս Բաքվից…

Опубликовано Tatevik Hayrapetyan Տաթևիկ Հայրապետյան Пятница, 2 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...