Մեղրիում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ՝ տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10։00֊ից ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։
Համայնքապետարանից կոչ են անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
«Մյուս օրերին նման ազդարարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,- ասված է հաղորդագրության մեջ: