Ադրբեջանից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, այդ թվում՝ ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ. ՄԻՊ

MIP
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում նշված է.
«Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ: Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի՝ հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ, և ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:
Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարներ ու տեսանյութեր:
Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:
Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:
Հավաքված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24-ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»:

[In ?? & ??]Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական…

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia Среда, 7 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...