Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ և հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն

Sipan
Այսօր ՝ հոկտեմբերի 14 — ին, ժամը 18:00 — ին , Քասախի մշակույթի տանը կկայանա եղբորս՝ Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը: Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ և հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն: Աստվածային զավակ, անփոխարինելի ընկեր, հոգատար ամուսին, ազգի անվախ պաշտպան, նվիրված եղբայր և օրինակելի հայր իր երկու որդիներին՝ Վահեին և Վազգենին: Կյանքն էլ առաջվանը չի լինի առանց նրա, բայց հանուն իր պայծառ հոգու պիտի ապրենք այնպես որ նա հպարտանա: Մեր հիշողություններում նա միշտ կմնա լուսավոր, ժպիտով և անսպառ հումորով: Մեր ամբողջ ընտանիքի անունից խնդրում ենք ցանկության դեպքում ձեր կողմից նախատեսված ծաղկեպսակների և այլ ծախսերի համար օգտագործվելիք դրամական միջոցները փոխանցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին՝ Հայկական Բանակի համար նախատեսված տողով: Այսպիսով շարունակական կլինի Ասատրյանների և Պետրոսյանների ընտանեկան ավանդույթը՝ լինել հայոց բանակի զորականի և զինվորի կողքին: Այդպես կցանկանար Վահագնը և դրանով իսկ անընդհատորեն կամրապնդվի Վահագն Ասատրյանի հերոսական սխրանքով և արյան գնով ուժեղացած Համահայկական հայոց բանակը:
#եսեմվահագը #Հաղթելուենք

Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ

Այսօր ՝ հոկտեմբերի 14 — ին, ժամը 18:00 — ին , Քասախի մշակույթի տանը կկայանա եղբորս՝ Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը:…

Опубликовано Sipan Petrosyan Вторник, 13 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...