Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղի հարցով Անկարայի դիրքորոշման հետ. Լավրով
Այսօր Սերգեյ Լավրովը ՌԴ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ:
«Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, և որը նախագահ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել այն պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է այն տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում», — ասել է Լավրովը: