ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ

Kanada
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:
Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

Ձեզ կհետաքրքրի...