Պետք է շատացնել Արցախի անկախության ճանաչման և ադրբեջանական ագրեսիայի դատապարտման պահանջները. ԱԺ փոխխոսնակ

Pti sharunakenq

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Քանի որ այս պահին մեր ամբողջ ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, մի քիչ սիմվոլիկ է թվում, որ այս օրերին Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը։ Բայց սա չի վրիպել Ալիևի ուշադրությունից։ Նա սպառնացել է, որ Բաքուն խզելու է կապերը Արցախի անկախությունը ճանաչող երկրների հետ։ Ուրեմն շատ կարևոր են այս ծիլերը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից Եվրոպայի հայությունը փակ է պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդեռլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդեռլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Իտալիա, Գերմանիա-Դանիա։ Մեր հայրենակիցները պահանջում են Արցախի միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։ Ուրեմն պետք է շատացնել այս նախաձեռնությունները, ամեն օր ավելացնել այս ցուցակը։ Ու սա հնարավո՛ր է մեր հզո՛ր մարտիկների ու հզո՛ր Սփյուռքի միջոցով»։

Ձեզ կհետաքրքրի...