Պայթեցվել է Իրաքյան Քրդստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղը

paytecrel en

Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է տարածաշրջանի հում նավթը Թուրքիա տեղափոխող նավթամուղի պայթյունի պատասխանատվությունը՝ հայտնում  է ParsToday-ը՝ հղում անելով Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի լրատվամիջոցներին:

Իրաքյան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լրատվամիջոցներում և լրատվական կայքերում հայտարարել է, որ խմբավորման զինված գրոհայինները պայթեցրել են նավթամուղը, որն անցնում է է Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք շրջանով: 

Երեկ վաղ առավոտյան իրականացված «ահաբեկչական գործողությունից» հետո, Իրաքյան Քրդստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց այդ մասին և դատապարտեց տարածաշրջանից Թուրքիայի տարածքով նավթի արտահանման դադարեցումը: 

Ըստ Էրբիլի պաշտոնյաների՝ պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումը «ամբողջությամբ» դադարեցվել է:

Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հաղորդեցին նաև, որ հարավային Մուսաննա նահանգում գտնվող գազատարում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 25 մարդ:

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...