Մեջբերումներ Ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրի՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքից . azatutyun
Մեջբերումներ Ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրի՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքից
Այսօր զորահավաքային պերոցեսը բնականոն ընթանում է. «Մենք ում որ կանչով բերում ենք՝ տանելու, և սկսում ենք մարզումներ իրականացնել, երևի թե 99,9 տոկոսը ժամանակին գալիս, ներկայանում է, գումարած կամավորները, որոնց չէինք էլ նախատեսել տանել
Ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է։
Երբ ակտիվ մարտական գործողություն է գնում, ապա այդտեղ հնարավոր չի իրականացնել հերթափոխ։ Եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են, շնչելու ժամանակ չունես, զորք չես կարող այդտեղից հանել ու փոխել։ Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա ու հրաշքով կարոողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանել, ապա նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ այն զորքը։ Որքան էլ հոգնած լինի հին զորքը, ինքը տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդն ինչ էր ուզում անել եւ ինչոը չստացվեց։ Նոր զորքը պիտի ադապտացվի. ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջանում։ Հնարավոր թեթեւ մարտական գործողությունների ենթարկված տեղամասերում կատարվել են հերթափոխեր։ Չենք կարողանալու հեշտությամբ բոլորին հերթափոխել
YouTube https://youtu.be/v4CmOSgiBXA