Հադրութի ճակատում ոչնչացվել է Նախիջևանից Ադրբեջան տեղափոխված գնդապետ Թեհերան Մենսիմովը. Զարեհ Սինանյան
Հայկական ուժերը Հադրութի ճակատում ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Վերջինս ընդամենը 2 օր առաջ էր Նախիջևանից հատուկ ջոկատայիւնների հետ քաղաքացիական ինքնաթիռով տեղափոխվել Ադրբեջան՝ Արցախի դեմ մարտնչելու համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Սփյուռիք գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ըստ աղբյուրի, Թեհերան Մենսիմովը թուրք-ադրբեջանական օգոստոսյան զորավարժությունների ժամանակ նախիջևանյան զորքերի հրամանատարն է եղել: