Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար ՝ ագրեսիային մասնակցելու համար։
!!!Breaking!!! Dutch Parliament adopted motions on individual sanctions against @presidentaz, @1VicePresident for #WarCrimes and atrocities against Artsakh, #EU wide arms embargo against Turkey for its complicity in aggression. https://t.co/uFVQJsljJK
— Tigran Balayan (@tbalayan) November 17, 2020