Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

Senat

 Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հաղորդել է, որ Ֆրանսիայի Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:

«Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչն ընդունելուց մի քանի ժամ անց, Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ:

Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- գրել է Մայիլյանը:

Ձեզ կհետաքրքրի...