ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զինծառայողների ընտանիքների անդամների հետ

Handipum

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողների հարազատներին փոխանցել է, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են, համապատասխան կառույցների հետ համատեղ Զինված ուժերի ներկայացուցիչներն իրականացնում են տվյալների հավաքագրման աշխատանքներ։

Դավիթ Տոնոյանը զինծառայողների հարազատներին տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներին ակտիվ ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ, որոնց աջակցում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը նշել է նաև, որ որոշ հատվածներում աշխատանքներն ավարտված են, և որոնողական խմբերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը նոր տարածքներում։

Անդրադառնալով Արցախում ծառայությունը շարունակող զինծառայողների արձակուրդների մասին հարցին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ արձակուրդների տրամադրման գործընթացը կիրականացվի դեկտեմբեր ամսին, երբ վերջնականապես հստակեցված կլինեն Արցախի սահմանների պաշտպանությանը, պահպանությանը վերաբերող հարցերը:

Ձեզ կհետաքրքրի...