Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև գազի ու էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը և առաջիկա անելիքները
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են.
«Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի միջև գազի և էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը և առաջիկա անելիքները։
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի փոփոխությունների համաձայնեցման աշխատանքների հրատապ կազմակերպման շուրջ»:
Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն