Վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար Covid-ի անվտանգության կանոնները

Varsaviranoc
 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) իրազեկում է՝ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանի, վերանայվել են Covid-անվտանգության կանոնները։
«ԱԱՏՄ նախորդիվ իրականացված ստուգայցերն ու դիտարկումները փաստում են՝ խախտումների դրսևորումներն առավել հաճախակի են այս տնտեսավարողների մոտ։ Դրանք հատկապես ռիսկային են այն առումով, որ գեղեցկության սրահներում աշխատողն ու հաճախորդը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում։
Գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար, մասնավորապես, սահմանված է.
  •  Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա ղեկավարը, որն աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներով:
  • Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով:
  • Ապահովվում են աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի ախտահանման համար տարաներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչով:
  • Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:
  • Աշխատողները և այցելուները պարտադիր դնում են դիմակ:
  • Յուրաքանչյուր այցելուից հետո օգտագործված գործիքներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով:
  • Սրահում ապահովվում է բնական օդափոխոխություն յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:
  • Աշխատողի ջերմությունը չափում են օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում:
  • Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:
  • COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի:
  •  Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:
  • COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն (37 և ավելի), հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների և աշխատակիցների մուտքը տարածք արգելվում է:
  • Արգելվում է սրահում մարդկանց կուտակումները և հերթերը, վերջիններիս առաջացման դեպքում պահպանվում է մարդկանց միջև 1.5 մետր հեռավորություն: Օգտագործված դիմակները հավաքվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղի մեջ։

Ձեզ կհետաքրքրի...