Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության ընթացքում ռուսական ավիահարվածների հետևանքով ԻՊ-ի 45 անդամ է սպանվել և ոչ մի խաղաղ բնակիչ. SOHR
ՌԴ զինուժը 62-րդ ամիսն է, ինչ շարունակում է ռազմական գործողությունները Սիրիայում, և այդ ընթացքում Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները նրանց գործողությունների արդյունքում մահվան դեպքեր չեն արձանագրել քաղաքացիական բնակչության շրջանում:
Ըստ դիտորդական կենտրոնի տվյալների՝ ռուսական օդուժի ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 45 անդամ է սպանվել: Նրանցից շատերը սպանվել են Հալեպ-Համա-Ռաքքա քաղաքների հատվածում:
2015 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում սիրիական կենտրոնը 20 509 մարդու մահ է արձանագրել: Նրանց թվում 8661 քաղաքացիական անձ է եղել, որոնցից 2098-ը՝ երեխաներ:
auroranews.am