Բարեկամներ, ես ուզում էի ասել, որ իմ հայտնի կարմիր բաճկոնը, որով ես Նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով թռչում էի 2017-ի փետրվարի 7-ին Մինսկից Բաքու, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով. Ալեքսանդր Լապշին

Lapshin

 Բարեկամներ, ես ուզում էի ասել, որ իմ հայտնի կարմիր բաճկոնը, որով ես Նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով թռչում էի 2017-ի փետրվարի 7-ին Մինսկից Բաքու, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով: Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ, այն դրանից հետո երբեք չի լվացվել և պահում է այն աթոռի հոտերը, որոնցում մեկ անգամ չէ, որ նստել են Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և այս ռեժիմի կառավարության մյուս խոշոր խաբեբաները:

 Գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը բաժանելու ենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի: Սա այն փոքրն բանն է, ինչ ես կարող եմ անել:

Վաղը երեկոյան կամ վաղը առավոտյան մենք կմոնտաժենք մի տեսանյութ, որտեղ մենք կպատմենք ձեզ այն մասին, թե ինչ ենք անում այս օրերին: Կարծում եմ այն կթողարկվի Վադիմ Արությունովի «Антитопор» ալիքում, նա այստեղ է ինձ հետ ՝ Երեւանում:

Ձեզ կհետաքրքրի...