Դավիթ Բաբայանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի»

odanavakayan

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ նովոստի»-ին հաստատել է Արցախի օդանավակայանի մոտալուտ բացման լուրը, սակայն ժամկետները չի նշել:
Ստեփանակերտի մերձակայքում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու էին՝ գրում է գործակալությունը։
90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:
Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չկար:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ռազմական հոսպիտալի մոդուլներ է տեղակայել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում. այն բժշկական օգնություն կտրամադրի ինչպես խաղաղապահ զորքերի աշխատակիցներին, այնպես էլ արցախցիներին:

Ձեզ կհետաքրքրի...