Արցախի ճանաչումը արցախցիների խաղաղ ու անվտանգ կյանքի միակ երաշխիքն է. Սերժ Թանկյան

Tankian

 Արցախի Հանրապետության ճանաչումն արցախցիների խաղաղ և անվտանգ կյանքի միակ երաշխիքն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է System of a Down խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա գրել է, որ Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևն առաջին քայլն էր: Սերժ Թանկյանի խոսքով՝ այժմ Ազգային ժողովի հերթն է:

Նա Ֆրանսիային ևս մեկ անգամ կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ձեզ կհետաքրքրի...