Խնդրում ենք նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» օդանավակայան

Zvartnots

📢Չփաթեթավորել ուղեբեռները🧳 և ձեռքի իրերը🎒. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերջիններս ախտահանվելու են

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը:
Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:
Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով:

Ձեզ կհետաքրքրի...