Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը կողմ լինելու համար. Մարիա Կարապետյան

Maria
 Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը կողմ լինելու համար։ «Պատժել»՝ զրպարտությամբ, թե իբր ես փակ նիստի ժամանակ պնդել եմ, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին, ինչը բնականաբար սուտ է։
Այս զրպարտությունը թերևս վերահաստատում է առավոտյան հայտնած իմ դիրքորոշումը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս հարցը դիտարկում է որպես քաղաքական դիվիդենտներ շահելու հարց, իսկ տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նախագահին և այժմ սրընթաց ձգտում է մրցել արտախորհրդարանական որոշ խմբակների հետ։ Բարի երթ մաղթենք նրան։

Ձեզ կհետաքրքրի...