Ադրբեջանը չէր կարող «պատահաբար» խփել ռուսական ՄԻ-24-ը․ wargonzo

Mi 24

Ադրբեջանը չէր կարող «պատահաբար» խփել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, այդ մասին գրել է @wargonzo տելեգրամյան ալիքը։

«Հաշվի առնելով այն, որ ՄԻ-24-ը դուրս է եկել Էրեբունի ավիաբազայի ռուսական սեկտորից, իսկ ցանկացած թռիչք, նույնիսկ խաղաղ ժամանակ վերահսկվում է թուրքական կողմի Արարատի վրա տեղակայված ռադարային և օպտիկական համակարգերի միջոցով, տարօրինակ է ենթադրել, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը տեղյակ չի եղել այն մասին, թե ում ուղղաթիռն է լքել ռազմական օդանավակայանը։

Բացի այդ, ըստ Պաշտպանության նախարարությունում @wargonzo-ի աղբյուրների, Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ծառայությունները ուղղաթիռին «ուղղորդել» են ամբողջ երթուղու ընթացքում և վերահսկման տարածքը լքելուց երկու-երեք վայրկյան առաջ խփել են ՄԻ-24-ը:

Այսպիսով, ռուս օդաչուները զոհվել են ոչ թե « դժբախտ պատահարի», այլ ադրբեջանա-թուրքական հրամանատարության կողմից կազմակերպված պլանային հարձակման կամ ռազմական սադրանքի արդյունքում, որոնք, ավելին, չէին կարող չիմանալ, թե որ շարասյունն է ուղեկցվում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՄԻ-24-ով:

Այս առումով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը կրկնակի ցինիկ է թվում»,- գրում է տելեգրամ ալիքը:

 

Азербайджан не мог «случайно» сбить МИ-24 ВКС РФ⚡️

Мы в проекте @wargonzo поддерживаем вопросы, поставленные нашим коллегой и военным экспретом Алексеем Леонковым @apleonkov.

Учитывая, что МИ-24 взлетал из российского сектора авиабазы в Эребуни, любой вылет с которой даже в мирное время отслеживается радиолокационными, а также оптическими системами, развернутыми турецкой стороной на Арарате — странно предполагать, что азербайджано-турецкий альянс не был в курсе, какое именно воздушное судно покинуло военный аэропорт.

Кроме того, по данным источников @wargonzo в МО, службы ПВО Азербайджана «вели» вертолет на протяжении всего маршрута и МИ-24 был сбит за две-три секунды до того, как выйти из зоны поражения.

Таким образом, российские пилоты погибли отнюдь не в результате «несчастного случая», а по итогам спланированной атаки или военной провокации, устроенной азербайджано-турецким командованием, которое к тому же не могло не знать, какую именно колонну сопровожал МИ-24 ВКС РФ.

В этой связи позиция официального Баку выглядит циничной вдвойне.

 

Ձեզ կհետաքրքրի...