«Իրանը պետք է աջակցեր Հայաստանին». իրանցի պատգամավոր

Parsik

Իրանի խորհրդարանի անդամը հայտարարել է, որ Թեհրանը պետք է աջակցեր Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, հայտնում է Iran International-ը։ Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի-Բիգաշն օրենսդիր մարմնի կիրակնօրյա նիստի ժամանակ ասել է, որ «Իրանը պետք է մի կողմ դներ նրբությունները և օգներ Հայաստանին՝ պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»:

Նշվում է, որ Իրանը չեզոք մնաց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական հակամարտությունում, Թուրքիան օգնեց իր դաշնակցին Հայաստանի դեմ պայքարում։

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...