BBCturk. «Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա»

patjamijocner

Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը: 

Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրողականության վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունն այլևս չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ վտանգվում է թուրքական ռազմարդյունաբերության այն նախագծերի ապագան, որոնց համար մի շարք պահեստամասեր ներմուծվում էին ԱՄՆ-ից: Այս համատեքստում կարող է վտանգվել է թուրքական «Atak» կոչվող բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների արտադրությունը, որոնց շարժիչները գնվում է ԱՄՆ-ից:

Թուրքական աղբյուրներ գրել են, որ հարցականի տակ է հայտնվում նաև Թուրքիայի բանակի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչների հրթիռների գնման հարցը: Այս համատեքստում, սակայն, լուրեր տարածվեցին, որ Անկարան հասցրել է նախօրոք կործանիչների համար բավականաչափ զինամթերք գնել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդել էր, որ պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

Բացի դրանից «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...