Սիրիայի հյուսիսում թուրքամետ ուժերը մարտեր են սկսել. razm info
Դեկտեմբերի 17-ի առավոտյան Սիրիայի հյուսիսային Այն Իսսա բնակավայրի ու դրա մոտակայքում «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման թուրքամետ զինյալները մարտական գործողություններ են սկսել քրդական ուժերի դեմ։ Սոցցանցերում հաղորդվում է նաև, որ գործողություններին ներգրավված է թուրքական բանակը։
Քրդական ANF News֊ը՝ հղում անելով տեղի աղբյուրներին, գրում է, որ թուրքական ուժերը հրետակոծում են Այն Իսսայի Միշերֆա, Սեյդա և Մալիք գյուղերը, ինչպես նաև միջազգային Մ4 մայրուղին։ Քրդական աղբյուրները գրում են նաև Այն Իսսայի օդում թռչող թուրքական ԱԹՍ֊ների մասին։
#AIN_ISSA // #UAV's of the #Turkish occupation roaming on Ain Issa and its countrysides.#Syria #Rojava
— Rojava Media Center (@Rojava_Media) December 18, 2020
Հարվածներին, ըստ սոցցանցերի, առայժմ պատասխանում են միայն արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման զինյալները, Սիրիայի կառավարական ուժերի՝ գործողություններին մասնակցելու մասին տեղեկություններ չկան։
Նախորդ շաբաթ քրդերը պայմանավորվածություն էին ձեռք բերել Ռուսաստանի և Սիրիայի կառավարության հետ ռազմավարական Այն Իսսա բնակավայրում երեք համատեղ դիտակետ ստեղծելու մասին, որոնք պետք է մշտադիտարկեին հրադադարի խախտումները։
Համացանցում այժմ տարածվում են նաև մարտական գործողություններից տեսանյութեր․
HEAVY CLASHES AND HEAVY SHELLING#AIN_ISSA // Heavy clashes between #SDF and the #Turkish occupation and its mercenaries due to the Turkish heavy shelling on Ain Issa and its vicinity. Dead and wounded among the mercenaries#Syria #Rojava pic.twitter.com/cPGDTNN9N3
— Rojava Media Center (@Rojava_Media) December 18, 2020
Այս պահին տարբեր տեղեկությունները կան գյուղերը գրավելու մասին, սակայն դրանք այլ աղբյուրներով հերքվում են, իսկ պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան։
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ կային, որ թուրքամետ ուժերը 2019թ. վերջին գրաված Թել Աբյադ բնակավայրից ծանր սպառազինություն են տեղափոխում դեպի Այն Իսսա։
Local sources report that Turkey-backed #SNA factions are amassing forces near #AinIssa. Reinforcements that include armored vehicles and heavy weapons have been moved to the area from Tel Abyad.
— SMM Syria (@smmsyria) December 17, 2020
Հիշեցնենք, որ 2019թ. վերջին, երբ Թուրքիան քրդերի դեմ սկսեց իր հերթական գործողությունը, որը կոչվում էր «Խաղաղության ակունք», SDF֊ի և Սիրիայի բանակի միջև պայմանավորվածությամբ կառավարական ուժերը մտել էին քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ թուրքական հարձակմանը միասին դիմագրավելու համար։
Մինչ այդ ԱՄՆ֊ից ֆինանսավորվող SDF֊ի ուժերը 2019թ. վերջին ԱՄՆ նախագահի որոշմամբ մնացել էին միայնակ թուրքերի դեմ, քանի որ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում խանգարել թուրքական ուժերին ու դուրս է բերում իր զորքը։
Այն ժամանակ տեղեկություններ կային, որ Սիրիայի կառավարական ուժերը մտել են նաև Այն Իսսա բնակավայր։
Razm.info