ԼՂ-ում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը. Պուտին

Putin

 ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ ռազմական գործողությունների հետևանքով մեծ թվով մարդկային զոհեր եղան:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը:

«Ռուս խաղաղապահները ամեն ինչ անում են, որ Ղարաբաղում նոր սրում չլինի, իսկ այժմ պետք է օգնել վերականգնել խաղաղ կյանքը»,- ասել է ՌԴ նախագահը, նաև շեշտել, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն հակամարտությունից տուժած բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, ինչպես նաև կարևորել Ռուսաստանի և աշխարհի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում վնասված հուշարձանների և մշակութային կոթողների վերականգնման և պահպանման հարցում:

Ձեզ կհետաքրքրի...