Վրաստանի խորհրդարանի ամեն 7-րդ պատգամավորը միլիոնատեր է

Vrastanum

 Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում 23 միլիոնատեր պատգամավոր կա: Խորհրդարանի 150 պատգամավորներից, նրանց կողմից լրացված հայտարարագրերի համաձայն, 23-ը՝ այսինքն ամեն 7-րդ պատգամավորը, միլիոնատեր է:

 Ամենաշատ միլիոնատեր պատգամավորներ իր կազմում ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ նրանք թվով 14-ն են: Իշխող կուսակցությանը հաջորդում է «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինքը, որտեղ համամասնական ցուցակով ընտրված 5 միլիոնատեր պատգամավոր կա: «Լելո» կուսակցությունում 2 միլիանատեր կա, «Եվրոպական Վրաստանում» և «Հայրենասերների դաշինքում» մեկական:

Միլիոնատեր պատգամավորներ չունեն «Քաղաքացիներ» և «Գիրչի» կուսակցությունները:

«Վրացական երազանքի» միլիանատերերերն են.

  • Գիորգի Գախարիա,
  • Բեքա Օդիշարիա,
  • Գիորգի Ամիլախվարի,
  • Գոչա Էնուքիձե,
  • Նինո Ծիլոսանի,
  • Էլգուջա Գոցիրիձե,
  • Իրակլի Խախուբիա,
  • Պաատա Կվիժինաձե,
  • Վասիլ Չիգոգիձե,
  • Վիկտոր Սանիկիձե,
  • Զաալ Դուգլաձե,
  • Թամար Տալիաշվիլի,
  • Իսկո Դասենի,
  • Անտոն Օբոլաշվիլի։

«Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինք՝

  • Կախաբեր Օքրուաշվիլի,
  • Կոբա Նաղոփիա,
  • Մանուչար Կվիրկվելիա,
  • Նատո Չխեիձե,
  • Ցեզար Չոչելի:

«Լելո» կուսակցություն

  • Մամուկա Խազարաձե,
  • Բադրի Ջափարիձե։

«Եվրոպական Վրաստան» կուսակցություն՝

  • Արմազ Ախվլեդիանի։

«Հայրենասերների դաշինք» կուսակցություն՝

  • Ավթանդիլ Էնուքիձե։

Նյութի աղբյուր՝ radiotavisuplepa.ge

Ձեզ կհետաքրքրի...