Խոշոր ավտովթար Երևանում բախվել են Mercedes G 500-ն ու Mercedes E 350-ը․ «յաշիկը» կողաշրջվել է․

Arkgh

 Այսօր․ դեկտեմբերի 21-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Միկոյան փողոցում «Դիագեն պլյուս» ախտորոշիչ լաբորատորիայի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Էդգար Պողոսյանի վարած Mercedes E 350 մակնիշի 77 PG 117 համարանիշի և 35-ամյա Սյուզաննա Հարությունյանի վարած Mercedes G 500 մակնիշի 19 ZZ 991 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ «յաշիկը» կողաշրջվել է։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ տեսուչ Առաքել Վրացյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Ա․ Վրացյանն ու Արթուր Եղիազարյանը։ Վերջիններս նաև դասակի հրամանատար Վ․ Գաբրիելյանի հետ մի քանի քաղաքացիների պաշտպանիչ դիմակներ էին տալիս և հորդորում, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն։

Լուսանկարրը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...