Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու. Հարությունյանը` վարչապետին
Հանրապետության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքի ընթացքում Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցրեց ՀՀ վարչապետի հասցեին.
«Ինքը չի հասկանում, որ մենք չենք կարողանալու իր անվտանգությունը պահել ինչ-որ ժամանակից հետո: Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն է: Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են: Նիկո՛լ, քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ ծնկաչոք, ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետեւ դու պատժվելու ես, եթե չգաս: Որովհետեւ դու չես հասցնի փախչես, չես կարողանա փախնել: Մարդ կա 2 երեխա է կորցրել, մարդ կա ընտանիքը, տունն է կորցրել, ոչ մեկը չի կարող էդ մարդու ձեռքը բռնել: Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:
armtimes.com